Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 15

Ի՞նչ է պահանջում Տերը Դավթի սաղմոս։
 
1․ Տե՛ր, ո՞վ կկենա քո վրանում, և ո՞վ կբնակվի քո սուրբ լեռան վրա։

2․ Նա, ով անբիծ է ապրում, արդարություն է գործում և ճշմարտություն է խոսում իր սրտում։

3․ Նա, ով իր լեզվով չի չարախոսում և չար բան չի անում իր ընկերոջը և նախատինք չի գցում իր դրացու վրա։

4․ Նա, ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջից վախ ունեցողներին, ով երդում է տալիս ընկերոջը և չի փոփոխվում,

5․ Ով իր արծաթը չի տալիս վարձով և անմեղի դեմ վկայելու կաշառք չի առնում։ Ով որ այս անի, հավիտյան չի սասանվի տեղից։