Աստծու դատաստանը և շնորհը Երգողների գլխավորին։ Դավթի երգը, երբ Դովեկ Եդովմացին եկավ և Սավուղին պատմեց և նրան ասաց. «Դավիթը եկավ Աքիմելեքի տուն»։
1. Ի՞նչ ես պարծենում չարությամբ, ո՛վ բռնավոր, Աստծու ողորմությունը ամեն օր էլ կա։
2. Քո լեզուն չարություն է հնարում, նենգություն է գործում, ինչպես սուր ածելի։
3. Դու չարն ավելի ես սիրում, քան բարին, սուտը՝ ավելի, քան ճշմարտություն խոսելը։ (Սելա)։
4. Դու սիրում ես կորուստ բերող ամեն մի խոսքը և նենգավոր լեզուն։
5. Աստված քեզ կկործանի հավիտյան, կխլի և քեզ կհանի քո բնակարանից և քո արմատը՝ ողջերի երկրից։ (Սելա)։
6. Արդարները կտեսնեն ու կվախենան և կծիծաղեն նրա վրա.
7. «Ահա այն մարդը, որն Աստծուն զորություն չարեց իրեն, այլ հույսը դրեց իր մեծ հարստության վրա և զորացավ իր չարությամբ»։
8. Բայց ես Աստծու տանը նման եմ կանաչած ձիթենու. ես իմ հույսը դրել եմ Աստծու ողորմության վրա հավիտյանս հավիտենից։
9. Ես պիտի գովեմ հավիտյան, որ դու արեցիր այս ամենը, և պիտի ապավինեմ քո անվանը, որովհետև բարի է քո սրբերի առջև։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: