Աստծու բարությունը
1․ Ալելուիա՜։ Օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ, օրհնեցե՛ք Տիրոջ անունը։
2․ Թող օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը այսուհետև մինչև հավիտյան։
3․ Արևելքից մինչև արևմուտք օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը։
4․ Տերը բարձր է բոլոր ազգերի վրա, և նրա փառքը երկնքի վրա է։
5․ Ո՞վ է մեր Տեր Աստծու նման, որ բնակվում է բարձրության մեջ.
6․ Որ խոնարհվում է երկնքի և երկրի մեջ եղած բաները տեսնելու համար,
7․ Որ աղքատին վեր է հանում փոշուց և աղբից բարձրացնում է խեղճին,
8․ Որ նստեցնում է նրանց իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ,
9․ Որ ամուլ կնոջը բնակեցնում է տան մեջ, որ նա որդիների ուրախ մայր լինի։ Ալելուիա՜։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: