Թշնամիներից պաշտպանվելու աղոթք Երգողների գլխավորին։ Նիկինոթով։ Դավթի երգ. երբ զիփացիները եկան և Սավուղին ասացին. «Ահա Դավիթը թաքնված է մեզ մոտ»։
1. Ո՜վ Աստված, քո անունով ազատի՛ր ինձ և քո զորությամբ իրավո՛ւնք տուր ինձ։
2. Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր իմ բերանի խոսքերին.
3. Որովհետև օտարները իմ դեմ ելան, և զորավորները փնտրում են իմ անձը. նրանք Աստծուն չեն դնում իրենց աչքի առաջ։ (Սելա)։
4. Ահա Աստված իմ օգնականն է, Տերը պահպանում է իմ անձը։
5. Նա չարիքը կդարձնի իմ թշնամիների վրա. քո ճշմարտությամբ կորցրո՛ւ նրանց։
6. Ես հոժար կամքով ընծա կմատուցեմ քեզ և կգովեմ քո անունը, ո՜վ Տեր, որովհետև այն բարի է։
7. Որովհետև դու ամեն նեղությունից փրկում ես ինձ, և իմ աչքն ուրախությամբ է նայում իմ թշնամիների վրա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: