Զատկական երգ
1․ Երբ Իսրայելը դուրս էր գալիս Եգիպտոսից, Հակոբի տունը՝ խաժամուժ ժողովրդի միջից,
2․ Հուդան եղավ նրա սրբությունը, Իսրայելը՝ նրա իշխանությունը։
3․ Ծովը տեսավ և փախավ, Հորդանանը ետ դարձավ։
4․ Սարերը խոյերի պես վեր-վեր խաղացին, իսկ բլուրները՝ գառների պես։
5․ Ի՞նչ եղավ քեզ, ո՛վ ծով, որ փախչում էիր, և քեզ, ո՛վ Հորդանան, որ ետ էիր դառնում։
6․ Դուք, ո՛վ սարեր, խոյերի պես վեր-վեր խաղացիք, և դուք, ո՛վ բլուրներ, գառների պես։
7․ Տիրոջից սարսափի՛ր, ո՛վ երկիր, Հակոբի Աստծուց,
8․ Որ վեմը ջրերի լիճ է դարձնում, իսկ քարքարուտը՝ ջրերի աղբյուր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: