Աղոթք Իսրայելի թշնամիների դեմ Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։
1․ Թող Իսրայելն ասի. «Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից.
2․ Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից, բայց չհաղթեցին ինձ։
3․ Հերկողները հերկեցին իմ թիկունքի վրա և երկար շարեցին իրենց ակոսները»։
4․ Տերն արդար է. նա կտրտեց ամբարիշտների պարանները։
5․ Ամոթահար կլինեն և ետ կդառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։
6․ Կտուրի խոտի պես կլինեն, որ չորանում է դեռ չհնձած։
7․ Հնձողը նրանից չի լցնում իր ձեռքը, և ոչ էլ խուրձ կապողը՝ իր գիրկը։
8․ Եվ անցնողներն էլ չեն ասում. «Տիրոջ օրհնությունը ձեզ վրա լինի, օրհնում ենք ձեզ Տիրոջ անունով»։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: