Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 26

Բարի մարդու աղոթքը Դավթի (սաղմոս)
   
1․ Ո՜վ Տեր, արդար դա՛տ արա ինձ, որովհետև ես գնացի անարատությամբ և հուսացի Տիրոջը. ես չեմ սասանվելու։

2․ Փորձի՛ր ինձ, Տե՛ր, և քննի՛ր ինձ. փորձի՛ր իմ միտքը և իմ սիրտը։

3․ Որովհետև իմ աչքի առջև է քո ողորմությունը, և ես գնում եմ քո ճշմարտության մեջ։

4․ Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում և չեմ ընկերանում կեղծավորների հետ։

5․ Ես ատում եմ չարերի հավաքույթը. չեմ նստում ամբարիշտների հետ։

6․ Ձեռքերս լվանում եմ անմեղությամբ և պտույտ եմ տալիս քո սեղանի շուրջը, ո՜վ Տեր,

7․ Որ հնչեցնեմ գոհության երգը և պատմեմ քո բոլոր սքանչելիքները։

8․ Ո՜վ Տեր, ես սիրում եմ քո բնակության տունը և քո փառքի բնակվելու տեղը։

9․ Մի՛ կորցրու իմ անձը մեղավորների հետ և իմ կյանքը՝ արյունահեղ մարդկանց հետ,

10․ Քանի որ նրանց ձեռքում անիրավություն կա, և նրանց աջը լցված է կաշառքով։

11․ Բայց ես գնում եմ անարատությամբ. փրկի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ։

12․ Իմ ոտքը կանգնած է պարկեշտության մեջ, և Տիրոջը պիտի օրհնեմ ժողովուրդների մեջ։