Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 99

Աստված՝ Գերագույն Թագավորը
   
1․ Տերն է թագավորը. ժողովուրդները թող շփոթվեն. նա նստում է քերովբեների վրա, երկիրը թող սասանվի։

2․ Տերը մեծ է Սիոնում, և նա բարձր է բոլոր ժողովուրդների վրա։

3․ Թող օրհնեն քո մեծ և ահավոր անունը. նա սուրբ է։

4․ Եվ թագավորի զորությունը իրավունք է սիրում. դու հաստատեցիր ուղիղ կարգը. դու իրավունք և արդարություն արեցիր Հակոբի մեջ։

5․ Բարձրացրե՛ք մեր Տեր Աստծուն և երկրպագությո՛ւն արեք նրա ոտքերի պատվանդանի առջև. նա սուրբ է։

6․ Մովսեսը և Ահարոնը նրա քահանաների մեջ, և Սամուելը՝ նրա անունը կանչողների մեջ, կանչեցին Տիրոջը, և նա լսեց նրանց։

7․ Ամպի սյունի միջից նա խոսում էր նրանց հետ. նրանք պահում էին նրա վկայությունները և օրենքը, որ տվեց իրենց։

8․ Ո՜վ Տեր՝ մեր Աստված. դու, որ լսում էիր նրանց, դու, որ նեղող Աստված էիր նրանց համար, թեպետ նրանց գործերի համար վրեժխնդիր եղար։

9․ Բարձրացրե՛ք մեր Տեր Աստծուն և երկրպագությո՛ւն արեք նրա սուրբ լեռան վրա, որովհետև սուրբ է մեր Տեր Աստվածը։