Ամենակարող Աստծու փառքը
1․ Օրհներգեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է սաղմոս ասել մեր Աստծուն, որովհետև քաղցր և վայելուչ է օրհնաբանությունը։
2․ Տերը վերաշինում է Երուսաղեմը և ժողովում է Իսրայելի ցրված որդիներին։
3․ Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը։
4․ Նա հաշվում է աստղերը և նրանց բոլորին կոչում է իրենց անուններով։
5․ Մեծ է մեր Տերը և շատ զորավոր, նրա իմաստությանը չափ չկա։
6․ Տերը բարձրացնում է խեղճերին, ամբարիշտներին խոնարհեցնում է մինչև գետին։
7․ Երգեցե՛ք Տիրոջը գոհությամբ, քնարով սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն,
8․ Որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար և սարերին խոտ է աճեցնում.
9․ Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։
10․ Նա հաճություն չունի ձիու զորության հանդեպ և չի հավանում զորեղ մարդու սրունքները։
11․ Տերը հավանում է իրենից վախեցողներին, նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: