Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 111

Փառաբանություն Տիրոջը

   

1․ Ալելուիա՜։ Տիրոջից ամբողջ սրտով պիտի գոհանամ ուղիղների հավաքույթում և ժողովրդի մեջ։

2․ Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են դրանք։

3․ Փառք և գեղեցկություն են նրա գործերը, և նրա արդարությունը մնում է հավիտյան։

4․ Իր հրաշքները հիշատակ դարձրեց իր համար. ողորմած և գթած է Տերը։

5․ Կերակուր տվեց իրենից վախեցողներին. նա հավիտյան հիշում է իր ուխտը։

6․ Իր գործերի զորությունը ցույց տվեց իր ժողովրդին՝ նրանց տալով հեթանոսների ժառանգությունը։

7․ Նրա ձեռքի գործերը ճշմարիտ և արդար են, հավատարիմ են նրա բոլոր պատվիրանները։

8․ Դրանք հաստատված են հավիտյանս հավիտենից և արված են ճշմարտությամբ ու ուղղամտությամբ։

9․ Նա փրկություն ուղարկեց իր ժողովրդին. իր ուխտը պատվիրեց հավիտյան. սուրբ և ահավոր է նրա անունը։

10․ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. բարի խոհեմություն է բոլոր նրանց համար, ովքեր անում են այն. նրա օրհնությունը մնում է հավիտյան։