Ալէլուիա. ՃԺ:
1․ Խոստովան եղէց քեզ Տէր բոլորով սրտիւ իմով, ի խորհուրդս ուղղոց ի ժողովուրդս
2․ մեծ են գործք Տեառն, եւ քննեալ են յամենայնի կամք նորա:
3․ Խոստովանութիւն եւ վայելչութիւն են գործք նորա. արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից:
4․ Յիշատակ արար սքանչելեաց իւրոց ուղղոց. ողորմած գթած է Տէր.
5․ կերակուր տայ երկիւղածաց իւրոց: Յիշեաց յաւիտենից զուխտ իւր,
6․ զզաւրութիւն գործոց իւրոց պատուիրեաց ժողովրդեան իւրոյ:
7․ Տալ նոցա զժառանգութիւն հեթանոսաց, եւ գործք ձեռաց նորա արդարութիւն եւ իրաւունք են:
8․ Հաւատարիմ են յամենայնի պատուիրանք նորա, հաստատեալ են յաւիտեանս յաւիտենից, արարեալ են ճշմարտութեամբ եւ ուղղութեամբ:
9․ Փրկութիւն առաքեաց Տէր ժողովրդեան իւրում. պատուիրեաց յաւիտենից զուխտ իւր սուրբ եւ ահեղ է անուն նորա:
10․ Սկիզբն զգաւնութեան երկեւղ Տեառն, իմաստութիւն բարի ամենեցուն որ առնեն զնա, եւ աւրհնութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից: Տունք. ը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: