1. Ի կատարած մի ապականեր. Սաղմոս յԱսափ. երգ առ Ասորեստանեայս. ՀԴ:
2. Խոստովան եղիցուք առ քեզ Աստուած, խոստովան եղիցուք եւ կարդասցուք զանուն քո: Պատմեցից զամենայն սքանչելիս քո.
3. յորժամ ժամ առից` ես ուղիղ դատեցայց:
4. Մաշեցաւ երկիր եւ ամենայն բնակիչք նորա, ես հաստատեցի զսիւնս նորա:
5. Ասացի անաւրինաց թէ մի անաւրինիք. մեղաւորաց թէ մի բարձրացուցանէք զեղջեւրս ձեր:
6. Մի համբառնայք ի բարձունս զեղջեւրս ձեր, եւ մի խաւսիք զԱստուծոյ անիրաւութիւն:
7. Զի ոչ յարեւելից եւ ոչ յարեւմտից եւ ոչ յանապատէ լերանց. այլ Աստուած դատաւոր է:
8. Զայս խոնարհ առնէ, եւ զսոյն բարձրացուցանէ.
9. բաժակ ի ձեռին Տեառն գինի լի անապակ արկեալ. եւ խոնարհեցոյց յայսմանէ յայս: Սակայն մրուր նորա ոչ սպառեսցի, եւ արբցեն զնա ամենայն մեղաւորք երկրի:
10. Ես ցնծացայց յաւիտեան. սաղմոս ասացից Աստուծոյ Յակոբայ:
11. Զամենայն եղջեւրս մեղաւորաց փշրեսցես, եւ բարձր եղիցի եղջեւր արդարոյ: Տունք. ժ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: