ԱՍՏՈՒԱԾ՝ ԴԱՏԱՒՈՐ
1․ Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. Ասափի օրհներգութեան սաղմոսը
2․ Գոհութիւն պիտի մատուցենք քեզ, Աստուա՛ծ, գոհութիւն պիտի մատուցենք եւ [աղոթենք քո անվանը]:
3․ Ես պիտի պատմեմ քո բոլոր հրաշագործութիւնները.
երբ ժամը հասնի՝ ճշմարիտ դատաստան պիտի տեսնեմ,֊ ասում է Տերը,֊
4․ [Ցնցվեց] երկիրն ու մաշվեցին նրա բոլոր բնակիչները,
Ես հաստատեցի նրա սիւները,
5․ Անօրէններին ասացի, թէ՝ անօրէնութիւն մի՛ գործէք,
մեղաւորներին, թէ՝ մի՛ ցցէք ձեր կոտոշները:
6․ Ձեր կոտոշները վեր մի՛ տնկէք,
եւ Աստծու մասին անիրաւաբար մի՛ խօսէք:
7․ Մեծութիւնը գալիս է ո՛չ արեւելքից, ո՛չ արեւմուտքից, ո՛չ էլ [անապատային լեռներից]
8․ այլ Աստուած է դատաւոր,
որ ցածրացնում է մէկին եւ միւսին՝ բարձրացնում:
9․ Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, որ մատուցում է սրան ու նրան: Սակայն նրա մրուրը չի պակասի, եւ երկրի բոլոր մեղաւորները կը խմեն այն:
10․ Ես պիտի ցնծամ յաւիտեան,
սաղմոս պիտի երգեմ Յակոբի Աստծուն:
11․ Մեղաւորների բոլոր եղջիւրները Դու պիտի փշրես,
եւ արդարի եղջիւրը պիտի բարձրանայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: