Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 63

ԶՐՊԱՐՏՈՂՆԵՐԻ ՊԱՏԻԺԸ
   
1․ Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2․ Աստուա՛ծ, երբ աղաչեմ քեզ, աղօթքս լսի՛ր, թշնամու սարսափից փրկի՛ր ինձ:
3․ Թաքցրո՛ւ ինձ չարագործների ամբոխից եւ անօրէնութիւն գործողների բազմութիւնից:
4․ Նրանք սուսերի պէս սրեցին իրենց լեզուները եւ իրենց աղեղները լարեցին [չար] գործի համար,
5․ որպէսզի գաղտագողի նետահարեն սրտով շիտակներին, յանկարծակի նետահարեն նրանց առանց երկիւղի:
6․ Նրանք զօրացան իրենց չարախօսութեամբ, մտածեցին իմ դէմ որոգայթ լարել եւ ասացին. «Տէրը դա չի տեսնի»:
7․ Անօրէնութիւն փնտռեցին, հոգնեցին [այն փնտրելուց ու քննելուց։ Կմերձենա քեզ մարդը, սակայն նրա սիրտը խորապես անքննելի է։
8․ Բայց Աստված նրանց վրա տեղաց իր նետերը,և նրանք վիրավորվեցին։
9. Թույլ տվեց, որ նրանք կործանվեն իրենց լեզուների պատճառով։ Եվ բոլոր նրանց տեսնողները ցնցվեցին։]
10․ Բոլոր մարդիկ վախեցան ու պատմեցին Աստծու գործերը եւ [սթափվեցին] նրա արարածները :
11․ Արդարը պիտի ուրախանայ Տիրոջով՝ յոյսը դնելով նրա վրայ. սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան նրանով: