ՀԱԼԱԾԵԱԼԻ ԱՂՕԹՔԸ
1. Դաւթի իմաստութիւնը. աղօթք, երբ նա քարայրում էր
2. Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաչեցի:
3. Տիրոջ դիմաց պիտի սփռեմ աղօթքն իմ եւ նրա առջեւ նեղութիւնս պիտի պատմեմ:
4. Երբ շունչս պակասեց իմ ներսում, դու, Տէ՛ր, իմացար շաւիղներն իմ. այն ճանապարհին, որով գնում էի,
ծածուկ որոգայթ լարուեց իմ դէմ:
5. Նայում էի աջ ու տեսնում, որ ոչ ոք ինձ չի ճանաչում. փախչելն ինձ համար անհնար դարձաւ, եւ չկար մէկը, որ փնտռէր ինձ:
6. Քե՛զ կանչեցի, Տէ՛ր, ու ասացի. «Դու ես իմ յոյսը եւ իմ բաժինը ողջերի երկրում:
7. Ո՛ւշ դարձրու, Տէ՛ր, իմ աղօթքին, քանզի ես թաղուած եմ թշուառութեան մէջ. ազատի՛ր ինձ իմ հալածիչներից, քանզի նրանք ինձանից հզօր եղան:
8. Տէ՛ր, բանտից հանի՛ր ինձ, որ գոհութիւն մատուցեմ քո անուանը: Արդարները պիտի սպասեն, մինչեւ որ հատուցման արժանացնես ինձ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: