Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 124

ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆԸ
   
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1. Ով յոյսը դրել է Տիրոջ վրայ, յաւիտեան չի սասանուի ինչպէս լեռը Սիոնի, որ գտնւում է Երուսաղէմում:
2. Ինչպէս որ նա շրջապատուած է լեռներով, այնպէս Տէրն իր ժողովրդի շուրջն է՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան:
3. Տէրը չի թողնի, որ մեղաւորների գաւազանն որոշի արդարների վիճակը, եւ արդարներն իրենց
ձեռքերը պիտի չերկարեն անօրէնութեան:
4. Տէրը բարիք է գործում բարիներին եւ նրանց, որ ուղիղ են սրտով:
5. Իսկ յափշտակութեամբ համակուածներին Տէրը կը կործանի նրանց հետ, ովքեր անօրէնութիւն են գործում: Խաղաղութիւն Իսրայէլին: