Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 131

Կատարյալ վստահության աղոթք Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։

 

1․ Տե՛ր, իմ սիրտը չի գոռոզանում, և իմ աչքերը բարձրից չեն նայում, և ես գործ չունեմ մեծամեծ բաների հետ և ոչ էլ այն բաների հետ, որ բարձր են ինձնից։

2․ Հիրավի, իմ անձը հանդարտեցրի և հանգստացրի մոր կաթից կտրված մանկան պես, իմ անձը՝ կաթից կտրված մանկան պես։

3․ Իսրայելը հույսը դրել է Տիրոջ վրա՝ այսուհետև մինչև հավիտյան։