Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 130

ՍԻՐՏՍ ՅԱՒԱԿՆՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԻ, ՏԷ՛Ր
   
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1. Տէ՛ր, սիրտս չգոռոզացաւ, եւ աչքերս վերեւից չնայեցին. ես մեծամեծների հետ ոտք չդրի,
ոչ էլ նրանց հետ, ովքեր բարձր են ինձնից.
2. այլ խոնարհ եղայ մօր կրծքից կտրուած մանկան նման, որի փափագը նոյն բանին դառնալն է. իսկ եթէ հպարտացրի իմ հոգին, այդպէս թող լինի հատուցումն անձիս:
3. Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան: