ՆԵՐԲՈՂ ԱՀԵՂ ԱՍՏԾՈՒՆ
1․ Այսուհետեւ՝ Ասափի օրհնութեան սաղմոսը. երգ ասորեստանցիների մասին․
2․ Աստուած յայտնի է Հրէաստանում, եւ Իսրայէլում մեծ է անունը նրա:
3․ Նրա տեղը խաղաղութեան մէջ է, եւ Նրա բնակութիւնը՝ Սիոնում:
4․ Այնտեղ խորտակեց Տէրն աղեղի զօրութիւնը, զէնքը, սուրն ու ճակատամարտը:
5․ Դու սքանչելի լուսատուն ես յաւերժական լեռների:
6․ Բոլոր անմիտ սիրտ ունեցողները պիտի խռովուեն, պիտի ննջեն եւ ոչինչ պիտի չգտնեն. բոլոր մարդիկ, որոնց ձեռքում հարստութիւն կար, ննջեցին եւ ոչինչ չգտան,
7․ Քո սաստից ննջեցին նաեւ ձի հեծնողները, ո՛վ Յակոբի Աստուած։
8․ [Ահեղ ես Դու. Քո բարկության պատճառով ո՞վ կարող է Քեզ ընդդիմանալ]:
9․ Երբ երեւացիր Դու երկնքից՝ յայտնուեց Քո բարկութիւնը:
10․ Երկիրը սարսափեց ու դողաց, երբ Աստուած ելաւ դատաստան տեսնելու և փրկելու աշխարհի բոլոր հեզերին:
11․ [Մարդկային միտքը] պիտի խոստովանի Քեզ, եւ իմաստութեամբ ծածկուածները պիտի օրհնեն Քեզ:
12․ Ո՛ւխտ դրէք եւ կատարեցէ՛ք այն մեր Տէր Աստծու համար, ամէնքդ՝ որ շուրջն էք Նրա:
13․ Ընծանե՛ր մատուցեցէք Ահեղին, Նրան, որ քաղում է հոգիներն իշխանների. ահեղ է Նա աշխարհի բոլոր թագաւորներից աւելի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: