ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԸ
Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի
1․ Օրհնեցէ՛ք Տիրոջը, քանզի քաղցր են սաղմոսները. հաճելի է օրհնութիւնը մեր Աստծուն:
2․ Տէրը կառուցում է Երուսաղէմը, եւ հաւաքում Իսրայէլի ցրուածներին:
3․ Բժշկում է բեկեալ սրտերը, եւ կապում բոլոր վէրքերը նրանց:
4․ Նա հաշւում է աստղերի բազմութիւնը, եւ կոչում բոլորն իրենց անուններով:
5․ Մեծ է մեր Տէրը, եւ մեծ է նրա զօրութիւնը, նրա իմաստութիւնը սահման չունի:
6․ Տէրն ընդունում է հեզերին, եւ մինչեւ գետին խոնարհեցնում ամբարտաւաններին:
7․ Օրհնեցէ՛ք Տիրոջը գոհաբանութեամբ, սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ:
8․ Երկինքը նա պատեց ամպերով, երկրի համար պատրաստեց անձրեւն իր, լեռներում խոտ աճեցրեց եւ բանջար՝ մարդկանց կարիքների համար:
9․ Նա ուտելիք է տալիս անասուններին եւ ագռաւի ձագերին, որոնք դիմում են իրեն:
10․ Տէրը ձիու զօրութիւն չէ, որ կամենում է, ոչ էլ հսկայի կազմուածքն է հաւանում,
11․ այլ Տէրն իրենից երկիւղ կրողներին է հաւանում եւ նրանց, որ իրենց յոյսը դրել են իր ողորմութեան վրայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: