Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 55

ԱՂՕԹՔ ԱՍՏԾՈՒՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
   
1․ Այսուհետեւ՝ ժողովրդի մասին, որը հեռացել էր սրբերից. արձանագիր սաղմոս Դաւթի, երբ այլազգիները նրան բռնել էին Գէթում․
2․ Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի մարդն ինձ կոխոտեց, ամենօրեայ պատերազմներն ինձ նեղեցին:
3․ Թշնամիներս գիշեր-ցերեկ ինձ ոտնատակ արին, եւ [շատ ամբարտավաններ մարտնչեցին իմ դէմ]:
4․ Օրը ցերեկով [թերևս երկյուղի մատնվեմ, բայց յոյսս կդնեմ] Տիրոջ վրայ:
5․ Աստծով պիտի կատարեմ իմ գովաբանութիւնը [ամբողջ ցերեկվա ընթացքում]. Աստծու վրայ դրի իմ յոյսը ու չեմ սոսկալու. մարդն ինձ ի՞նչ կարող է անել:
6․ Ամէն օր խօսքերս անարգեցին, նրանց չար խորհուրդներն իմ դէմ եղան:
7․ Նրանք [թող պանդուխտ լինեն ու գաղտագողի շրջեն]: Նրանք հետապնդում են ինձ, ինչպէս իմ մահը ցանկացող մարդիկ:
8․ Որպէս ոչնչութիւն դու կը մերժես նրանց, քո բարկութեամբ հնազանդ կը դարձնես ժողովուրդներին:
9․ Աստուա՛ծ, [իմ կեանքի մասին կը պատմեմ քեզ. արցունքներս առջեւդ կը դնես, ինչպէս խոստացար ինձ] :
10․ Թշնամիներս ետ կը դառնան այն օրը, երբ օգնութեան կանչեմ քեզ. ահա իմացայ, որ դու իմ Աստուածն ես:
11․ Աստծուն պիտի օրհնեմ իմ բերանով եւ Տիրոջը պիտի գովեմ իմ խօսքերով: Աստծու վրայ դրի իմ յոյսը եւ վախ չունեմ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել:
12․ [Իմ վրա է] ուխտն իմ, որ օրհնութեամբ քեզ պիտի մատուցեմ, Աստուա՛ծ:
13․ Ինձ փրկեցիր մահուանից, աչքս՝ արտասուքից, եւ ոտքս՝ գայթակղութիւնից.
ողջերի երկրում ես հաճելի կ՚երեւամ Տիրոջ առջեւ: