ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԷՄԻՆ
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1. Ուրախանում էի, երբ ասում էին՝ «Գնանք Տիրոջ տուն»:
2. Մեր ոտքերը հասել կանգնել էին քո դռներին, ո՛վ Երուսաղէմ:
3. Երուսաղէմը բարեշէն է որպէս քաղաք, եւ նրա բնակիչներն իր շուրջն են:
4. Ցեղերն այնտեղ բարձրացան՝ ցեղերը Տիրոջ, որ Իսրայէլի վկայութեամբ գոհութիւն մատուցեն Տիրոջ անուանը:
5. Այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ աթոռներ դրուած Դաւթի տան մէջ:
6. Հարցրէ՛ք Երուսաղէմի խաղաղութեան ու շէնութեան մասին, դուք՝ բոլորդ, որ սիրում էք այն:
7. Քո ամրութիւններում թող խաղաղութիւն լինի, եւ քո բերդերի աշտարակներում՝ շէնութիւն:
8. Ի սէր իմ եղբայրների եւ ընկերների քեզ խաղաղութիւն մաղթեցի:
9. Եւ մեր Տէր Աստծու համար, քեզ բարութիւն ցանկացանք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: