Աղաւթք ի Դաւիթ. ԺԶ:
1․ Լուր Տէր արդարութեան. եւ նայեա ի խնդրուածս իմ. ունկն դիր աղաւթից իմոց` զի ոչ շրթամբք նենգաւորաւք:
2․ Յերեսաց քոց իրաւունք ինձ ելցեն, եւ աչք իմ տեսցեն զուղղութիւն:
3․ Փորձեցեր զսիրտ իմ եւ քննեցեր ի գիշերի, փորձեցեր զիս` եւ ոչ գտաւ յիս անիրաւութիւն:
4․ Մի խաւսեսցի բերան իմ զգործս որդւոց մարդկան. վասն բանից շրթանց քոց ես պահեցից զճանապարհս խիստս:
5․ Հաստատեա զշաւիղս իմ ի ճանապարհի քում, զի մի գայթագղեսցին գնացք իմ:
6․ Ես առ քեզ Տէր կարդացի` զի լուար ինձ Աստուած, խոնարհեցո առ իս զունկն քո եւ լուր բանից իմոց:
7․ Սքանչելի արարեր զողորմութիւնս քո. ոփրկես զայնոսիկ որ յուսացեալ են ի քեզ.
8․ յայնցանէ որ հակառակ կան աջոյ քո: Պահեա զիս որպէս բիբական. ի հովանի թեւոց քոց, ծածկեսցես զիս
9․ յերեսաց ամպարշտաց ոյք տառապեցուցին զիս: Թշնամիք զանձն իմ պաշարեցին,
10․ ի ճարպս իւրեանց արգելան, եւ բերանք նոցա խաւսեցան զամբարտաւանութիւն:
11․ Մերժեցին զիս եւ այժմ դարձեալ պատեցան զինեւ. ուշ եդին խոնարհեցուցանել զիս յերկիր:
12․ Համարեցան ինձ որպէս առեւծ զի պատրաստ է յորս, որպէս կորիւն առիւծու զի նստի դարանեալ:
13․ Արի Տէր ժամանեա նոցա եւ խափանեա զնոսա. փրկեա զանձն իմ յամպարշտաց ի սրոյ
14․ եւ ի ձեռանէ թշնամւոյն: Տէր կորո զնոսա յերկրէ, բաժանեա եւ խափանեա զնոսա ի կեանս իւրեանց: Գաղտնեաւք քովք լցան որովայնք նոցա, յագեցան կերակրովք եւ թողին զմնացուածս տղայոց իւրեանց:
15․ Ես արդարութեամբ երեւեցայց երեսաց քոց. յագեցայց յերեւել փառաց քոց: Տունք. ժե: Գոբղայս. լբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: