ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ
Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ
1. Նեղութեանս մէջ ես Տիրոջը ձայն տուի, եւ նա լսեց ինձ:
2. Տէ՛ր, փրկի՛ր ինձ նենգ շրթունքներից ու չար լեզուից:
3. Ի՞նչ պիտի տրուի քեզ, կամ ի՞նչ պիտի աւելանայ, նե՛նգ լեզու.
4. դրանք հսկայի նետեր են, որոնք կայծակներով մխւում են կաղնու մէջ:
5. Վա՜յ ինձ, քանզի երկար տեւեց պանդխտութիւնն իմ, ես բնակուեցի Կեդարի վրաններում:
6. Շատ ժամանակ հոգիս բնակուեց նրանց հետ, ովքեր ատում են խաղաղութիւնը:
7. Ես խաղաղասէր էի. երբ խօսում էի, նրանք մարտնչում էին իմ դէմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: