1. Ի նեղութեան իմում ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ,
2. Տէր փրկեաց զանձն իմ ի շրթանց նենգաւորաց եւ ի լեզուէ չարէ:
3. Զի՞ տացի քեզ կամ զի՞ յաւելցի` լեզու նենգաւոր:
4. Որպէս նետք հզաւրի, զի մխեալ կայծակամբք կաղնւոյ:
5. Վայ է ինձ` զի ընդ երկար եղեւ պանդխտութիւն իմ, բնակեցի ես ի վրանս կեդարու: Բազում անգամ բնակեաց անձն իմ
6. ընդ այնոսիկ, ոյք ատէին զողջոյն:
7. Ես էի խաղաղարար, յորժամ խաւսէի մարտնչէին ընդիս: Տունք. զ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: