1. Սաղմոս ի Դաւիթ. մինչ նստէր նա յանապատի Հրէաստանի. ԿԲ:
2. Աստուած Աստուած իմ ես առ քեզ առաւաւտ առնեմ. ծարաւեաց առ քեզ հոգի իմ, քանիպատիկ եւս եւ մարմին իմ:
3. Որպէս երկիր անապատ եւ անջուր, ուր ոչ գոյ ի նմա ճանապարհ: Այսպիսի սուրբս երեւեցայց քեզ, տեսանել ինձ զզաւրութիւն քո եւ զփառս քո:
4. Վասն զի լաւ է ինձ ողորմութիւն քո քան զկեանս իմ, եւ շրթունք իմ գովեսցեն զքեզ:
5. Այսպէս աւրհնեցից զքեզ ի կեանս իմ, եւ յանուն քո համբարձից զձեռս իմ:
6. Որպէս ի ճարպոյ պարարտութենէ լցցի անձն իմ, շրթունք իմ ցնծութեամբ աւրհնեսցէ զքեզ բերան իմ:
7. Զի թէ յիշէի զքեզ յանկողնի իմում, ընդ առաւաւտս կանխեալ խաւսէի ընդ քեզ:
8. Զի եղեր իմ աւգնական, ի հովանի թեւոց քոց ցնծացայց:
9. Եկն զկնի քո անձն իմ, եւ զիս ընկալաւ աջ քո.
10. եւ նոքա ի նանիր խնդրեցին զանձն իմ: Մտցեն ի ներքոյ անդնդոց երկրի.
11. մատնեսցին ի ձեռս սրոյ, եւ բաժինք աղուեսուց եղիցին:
12. Թագաւոր յուսացաւ ի Տէր, գովեսցին ամենեքեան որ երդնուն նովաւ, խցցին բերանք այնոցիկ ոյք խաւսէին զանիրաւութիւն: Տունք. ժա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: