1. Սաղմոս ի Դաւիթ. առ ի յիշատակ շաբաթու. ԼԷ:
2. Տէր մի սրտմտութեամբ քով յանդիմաներ զիս. եւ մի բարկութեամբ քո խրատեր զիս:
3. Զի նետք քո հարան յիս, եւ յիս հաստատեցաւ ձեռն քո:
4. Ոչ գոյ բժշկութիւն մարմնոյ իմոյ, յերեսաց բարկութեան քոյ: Ոչ է խաղաղութիւն ոսկերաց իմոց, յերեսաց մեղաց իմոց:
5. Անաւրէնութիւնք իմ բարձրացան քան զգլուխ իմ, որպէս բեռն ծանր ծանրացան ի վերայ իմ:
6. Նեխեցան եւ փտեցան վէրք իմ, յերեսաց անզգամութեան իմոյ:
7. Տառապեցայ եւ խոնարհ եղէ յոյժ, զաւրհանապազ տրտում գնայի,
8. զի անձն իմ լի եղեւ չարչարանաւք, եւ ոչ գոյ բժշկութիւն մարմնոյ իմոյ:
9. Չարչարեցայ եւ խոնարհ եղէ մինչչեւ յոյժ, մռնչէի առ հեծութեան սրտի իմոյ:
10. Տէր առաջի քո է ամենայն ցանկութիւն իմ, եւ հեծութիւն իմ ի քէն ոչ ծածկեցաւ:
11. Սիրտ իմ խռովեցաւ յիս եւ եթող զիս զաւրութիւն իմ. լոյս աչաց իմոց եւ այս ոչ եղեւ ընդ իս:
12. Բարեկամք իմ եւ մերձաւորք իմ առաջի իմ մերձեցան եւ կացին, եւ մերձաւորք իմ հեռի եղեն յինէն:
13. Բռնադատէին զիս եւ խնդրէին զանձն իմ ոյք խորհէին չար ի վերայ իմ, խաւսեցան զանաւրէնութիւն եւ զնենգութիւն զաւրհանապազ խորհեցան:
14. Այլ ես որպէս խուլ զի ոչ լսէ, որպէս համր որ ոչ բանայ զբերան իւր:
15. Եղէ ես որպէս մարդ որ ոչ լսէ, եւ ոչ գոն խաւսք ի բերան նորա:
16. Ես ի քեզ Տէր յուսացայ, եւ դու լուիցես ինձ Տէր Աստուած իմ:
17. Ասացի թէ մի ուրախ եղիցին յիս թշնամիք իմ. ի սասանել ոտից իմոց ի վերայ իմ մեծամեծս խաւսեցան:
18. Ես ի տանջանս պատրաստ եմ, եւ ցաւք իմ առաջի իմ են յամենայն ժամ:
19. Զանաւրէնութիւնս իմ պատմեցից, եւ հոգացայց վասն մեղաց իմոց:
20. Իսկ արդ թշնամիք իմ կենդանի են, եւ զաւրացեալ եղեն քան զիս. բազում էին ոյք ատէին զիս ի տարապարտուց:
21. Ոյք հատուցին ինձ չար փոխանակ ընդ բարւոյ. չար խաւսէին զինէն, զի ես երթայի զհետ արդարութեան:
22. Մի թողուր զիս Տէր Աստուած իմ. եւ մի ի բացեայ առնիր յինէն,
23. հայեաց յաւգնել ինձ Տէր փրկութեան իմոյ: Տունք. իա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: