1․ Սաղմոս ի Դաւիթ. միաշաբաթուն. ԻԳ:
Տեառն է երկիր լրիւ իւրով. աշխարհ եւ ամենայն բնակիչք նորա:
2․ Նա ինքն ի վերայ ծովու հիմունս արկ նմա, ի վերայ գետոց պատրաստեաց զնա:
3․ Ո՞վ ելցէ ի լեառն Տեառն, կամ ո՞վ կացցէ ի տեղւոջ սրբութեան նորա:
4․ Որ սուրբ է ձեռաւք եւ անբիծ սրտիւ, որ ոչ առ զնանրութիւնս յանձն իւր, եւ ոչ երդուաւ ընդ ընկերի իւրում նենգութեամբ:
5․ Սա առցէ զաւգնութիւն ի Տեառնէ, զողորմութիւն յԱստուծոյ փրկչէ իւրմէ:
6․ Այս ազգ է որ խնդրէ զՏէր, խնդրէ տեսանել զերեսս Աստուծոյ Յակովբայ:
7․ Համբարձէք իշխանք զդրունս ձեր ի վեր. համբարձցին դրունք յաւիտենից եւ մտցէ թագաւոր փառաց: Հանգիստ:
8․ Ո՞վ է սա թագաւոր փառաց, Տէր հզաւր զաւրութեամբ իւրով, Տէր հզաւր ի պատերազմի:
9․ Համբարձէք իշխանք զդրունս ձեր ի վեր, համբարձցին դրունք յաւիտենից եւ մտցէ թագաւոր փառաց:
10․ Ո՞վ է սա թագաւոր փառաց, Տէր զաւրութեանց. սա ինքն է թագաւոր փառաց: Տունք. ժ: Գոբղայս. ծ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: