Աւրհնութիւնք Աշտիճանաց. ՃԼԲ:
1․ Զի՞ բարի կամ զի՞ վայելուչ, զի բնակին եղբարք ի միասին:
2․ Որպէս եւղ զի իջանէ ի գլուխ եւ ի մորուսն Ահարովնի, ի մորուացն իջանէ ի գրապանս զգեստու նորա:
3․ Որպէս ցաւղ զի ցաւղէ ի Հերմոնէ, ի վերայ լերին Սիովնի: Անդ պատրաստեաց Տէր զաւրհնութիւն, եւ զկեանսն յաւիտենից: Տունք. դ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: