Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 96

 
Սաղմոս ի Դաւիթ. ի ժամանակի զի երկիրն հաստատեցաւ. ՂԶ:

1. Տէր թագաւորեաց` ցնծասցէ երկիր, ուրախ եղիցին կղզիք բազումք:

2. Ամպ եւ մէգ շուրջ է զնովաւ, յիրաւունս եւ յարդարութիւն ուղղեալ է աթոռ նորա:

3. Հուր առաջի նորա գնասցէ, այրեսցէ շուրջ զթշնամիս նորա:

4. Երեւեցան փայլատակունք նորա տիեզերաց, ետես եւ սասանեցաւ երկիր:

5. Լերինք որպէս մոմ հալեսցին յերեսաց Տեառն, յերեսաց Տեառն ամենայն երկիր:

6. Պատմեսցեն երկինք զարդարութիւն նորա. տեսին ամենայն ժողովուրդք զփառս նորա:

7. Ամաչեսցեն ամենեքեան որ երկիրպագանեն կռոց, եւ ոյք պարծին ի դրաւշեալս իւրեանց: Երկիրպագցեն նմա ամենայն հրեշտակք նորա,

8. զի լուաւ եւ ուրախ եղեւ Սիոն, եւ ցնծասցեն դստերք Յուդայ վասն իրաւանց քոց Տէր:

9. Զի դու բարձրեալ ես ի վերայ ամենայն երկրի, յոյժ բարձրացար ի վերայ ամենայն կռոց:

10. Ոյք սիրէք զՏէր ատեցէք զչարութիւն. պահէ Տէր զանձինս սրբոց իւրոց, ի ձեռաց մեղաւորի փրկեսցէ զնոսա:

11. Լոյս ծագեաց արդարոց, ուղղոց սրտից եղեւ ուրախութիւն:

12. Ուրախ եղերուք արդարք ի Տէր, խոստովան եղերուք յիշատակի սրբութեան նորա: Տունք. ժբ: