1. Ի կատարած. որդւոցն Կորխայ Սաղմոս. ՁԴ:
2.Հաճեցար Տէր ընդ երկիր քո, եւ դարձուցեր զգերութիւնն Յակովբայ:
3. Թողեր զանիրաւութիւն ժողովրդեան քոյ, ծածկեցեր զամենայն մեղս նոցա:
4. Լռեցուցեր զամենայն սրտմտութիւնս քո. դարձար ի բարկութէնէ սրտմտութեան քո:
5. Դարձ առ մեզ Աստուած փրկիչ մեր, եւ դարձո զսրտմտութիւնս քո ի մէնջ:
6. Մի յաւիտեան բարկանար մեզ Տէր, եւ մի ձգեր զբարկութիւն քո ազգէ մինչչեւ յազգ:
7. Աստուած` դու դարձեալ կեցուսցես զմեզ, ժողովուրդ քո ուրախ եղիցի ի քեզ:
8. Ցոյց մեզ Տէր զողորմութիւնս քո, եւ զփրկութիւնս քո տուր մեզ:
9. Լուաք զի՞նչ խաւսի Տէր Աստուած մեր, խաւսեսցի զխաղաղութիւն ժողովրդեան իւրոյ առ սուրբս իւր` եւ առ այնոսիկ որ դարձեալ են առ նա սրտիւք:
10. Սակայն մերձ է առ երկիւղածս իւր փրկութիւն նորա, բնակել փառաց նորա յերկրի մերում:
11. Ողորմութիւն եւ ճշմարտութիւն պատահեսցին. արդարութիւն եւ խաղաղութիւն համբուրեսցի:
12. Ճշմարտութիւն յերկրէ բուսաւ, արդարութիւն յերկնից երեւեցաւ:
13. Տէր տացէ զքաղցրութիւն եւ երկիր մեր տացէ զպտուղ իւր.
14. արդարութիւն առաջի նորա գնասցէ դիցէ ի ճանապարհի զգնացս իւր: Տունք. ժբ: Գոբղայս. խգ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: