1․ Մի մեզ Տէր մի մեզ. այլ անուան քում տուր զփառս, վասն անուան եւ ճշմարտութեան քում:
2․ Մի երբէք ասասցեն ի հեթանոսս, թէ ուր է Աստուած նոցա:
3․ Աստուած մեր յերկինս եւ յերկրի, զամենայն զոր ինչ կամեցաւ եւ արար:
4․ Կուռք հեթանոսաց ոսկի եւ արծաթ են, ձեռագործք են որդւոց մարդկան:
5․ Բերան ունին` եւ ոչ խաւսին, աչս ունին` եւ ոչ տեսանեն:
6․ Ականջս ունին` եւ ոչ լսեն, ունչս ունին` եւ ոչ հոտոտին:
7․ Ձեռս ունին` եւ ոչ շաւշափեն, ոտս ունին` եւ ոչ գնան. եւ ոչ գոյ բարբառ ի կոկորդս նոցա:
16․ Նման նոցա եղիցին ոյք արարին զնոսա. ամենեքեան ոյք յուսացեալ են ի նոսա:
8․ Տուն Իսրայէլի յուսացաւ ի Տէր, աւգնական ընդունելի է նոցա:
9․ Տուն Ահարոնի յուսացաւ ի Տէր, աւգնական ընկերելի է նոցա:
10․ Երկիւղածք Տեառն յուսացան ի Տէր, աւգնական եւ փրկիչ է նոցա:
11․ Յիշեաց զմեզ Տէր եւ աւրհնեաց զմեզ. աւրհնեաց Տէր զտունն Իսրայէլի. աւրհնեաց Տէր զտունն Ահարոնի:
12․ 0րհնեաց Տէր զերկիւղածս իւր, զփոքրկունս եւ զմեծամեծս:
13․ Յաւելցէ ի ձեզ Տէր, ի ձեզ եւ յորդիս ձեր:
14․ Աւրհնեալ էք դուք ի Տեառնէ, որ արար զերկինս եւ զերկիր:
15․ Երկինք երկնից Տեառն են, եւ զերկիրս ետ որդւոց մարդկան:
16․ Ոչ թէ մեռեալք աւրհնեսցեն զքեզ, եւ ոչ ամենեքեան որ իջանեն ի դժոխս:
17․ Այլ կենդանիքս աւրհնեսցուք զՏէր, յայսմ հետէ մինչչեւ յաւիտեան: Տունք. իզ: Գոբղայս. ծբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: