Ի կատարած. ի Դաւիթ Սաղմոս. ՃԼԸ:
1. Տէր փորձեցեր զիս եւ ծանեար զիս,
2. դու ծանեար զնստել իմ եւ զյառնել իմ:
3. Ի միտ առեր զխորհուրդս իմ ի հեռաստանէ, զշաւիղս իմ եւ զվիճակս իմ դու քննեցեր.
4. եւ զամենայն ճանապարհս իմ յառաջագոյն տեսեր զի ոչ գոյ նենգութիւն ի լեզուի իմում:
5. Ահա դու Տէր ծանեար զյետին իմ եւ զառաջին իմ, դու ստեղծեր զիս եւ եդիր զձեռն քո ի վերայ իմ:
6. Սքանչելի եղեւ գիտութիւն քո յինէն, զաւրացաւ եւ ոչ հանդարտեմ նմա:
7. Յո՞ երթայց ես յոգւոյ քումմէ, եւ կամ յերեսաց քոց ես յո՞ փախեայց:
8. Թէ ելանեմ յերկինս` դու անդ ես, եւ թէ իջանեմ ի դժոխս` եւ անդր մաւտ ես:
9. Թէ առից զթեւս իմ ընդ առաւաւտս, եւ բնակեցայց յեզերս ծովու:
10. Սակայն եւ անդ ձեռն քո առաջնորդեսցէ ինձ, եւ աջ քո ընկալցի զիս:
11. Ասացի թէ խաւար ուրեմն արդեւք ծածկեաց զիս, կամ գիշեր փոխանակ լուսոյ փափկութեան իմոյ:
12. Խաւարն` ի քէն ոչ խաւարանայ, եւ գիշերն որպէս տիւ լուսաւոր եղիցի, եւ խաւար նորա որպէս եւ լոյս նորա:
13. Դու ստացար զերիկամունս իմ, եւ ընկալար զիս յորովայնէ մաւր իմոյ:
14. Խոստովան եղէց քեզ Տէր զի ահեղ եւ սքանչելի ես. սքանչելի են գործք քո, եւ անձն իմ գիտաց յոյժ:
15. Ոչ թաքեաւ ոսկր իմ ի քէն զոր արարեր ի ծածուկ, եւ կար զաւրութեան իմոյ ընդ ստորինս երկրի:
16. Զանգործս իմ տեսին աչք քո, եւ ի գիրս քո ամենեքեան գրեցան: Ի տուէ մոլորեցան, եւ ոչ ոք էր որ առաջնորդէր նոցա:
17. Ինձ յոյժ մեծարոյ եղեն բարեկամք քո Աստուած, եւ յոյժ զաւրացան իշխանք նոցա:
18. Թուեցի զնոսա եւ քան զաւազ բազմացան, զարթեայ եւ արդ ընդ քեզ եմ:
19. Եթէ սպանանես զմեղաւորս Աստուած, արք արեանց ի բաց եղերուք յինէն:
20. Ի հակառակութիւն եւ ի նախանձ, առցեն ի նանիր զքաղաքս քո:
21. Ոչ զատելիս քո Տէր ատեցի, այլ ի վերայ թշնամեաց քոց մաշեցայ:
22. Ատելութիւն կատարեալ ատեցի զնոսա, եւ եղեն ինձ ի թշնամիս:
23. Փորձեա զիս Աստուած եւ ծանիր զսիրտ իմ, քննեա զիս եւ ծանիր զշաւիղս իմ.
24. եւ տես թէ իցեն անաւրէնութիւնք ի ճանապարհս իմ, եւ առաջնորդեա ինձ ի ճանապարհս քո յաւիտենից: Տունք. իբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: