1. Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. աւրհնութիւն Երեմիայի Եզեկիէլի` եւ ժողովրդեանն յորժամ ի պանդխտութենէն կամէին ելանել. ԿԴ:
2. Քեզ վայելէ աւրհնութիւն Աստուած ի Սիովն, եւ քեզ տացին աղաւթք յԵրուսաղէմ:
3. Լուր աղաւթից իմոց, զի առ քեզ ամենայն մարմին եկեսցէ:
4. Բանք անաւրինաց զաւրացան ի վերայ մեր, զամպարշտութիւնս մեր դու քաւեսցես:
5. Երանի զոր ընտրեցեր եւ ընկալար, եւ բնակեսցեն ի գաւիթս քո: Լցցուք մեք ի բարութենէ տան քոյ, սուրբ է տաճար քո
6. սքանչելի արդարութեամբ: Լուր մեզ Աստուած փրկիչ մեր, յոյս ամենայն ծագաց երկրի եւ որ ի ծով հեռի:
7. Ո պատրաստէ զլերինս զաւրութեամբ իւրով, եւ զգեցեալ է զաւրութիւն:
8. Ո խռովեցուցանէ զմեծութիւն ծովու, եւ զձայն ալեաց նորա ցածուցանէ:
9. Խռովեսցին հեթանոսք, եւ երկիցեն բնակիչք երկրի ի նշանաց քոց: Յելս առաւաւտու եւ ընդ երեկոյս զուարճասցին.
10. հայեցար յերկիր արբեցուցեր զնա, եւ բազում արարեր զմեծութիւն նորա: Գետն Աստուծոյ լի եղեւ ջուրբ. պատրաստ արարեր զկերակուր նորա, զի այսպէս է պատրաստութիւն:
11. Զակաւս նորա արբեցուցեր, եւ բազում արարեր զարմտիս նորա: Ի ցաւղել նորա զուարթ եղիցի բոյս նորա.
12. աւրհնեսցի պսակ տարւոյ քաղցրութան քոյ: Դաշտք քո լցցին պարարտութեամբ,
13. պարարտասցին գեղեցկութիւնք անապատի:
14. Բլուրք ցնծութիւն զգեցցին, եւ զգեցցին խոյք մաքեաց: Հովիտք բազում արասցեն ցորեան, աղաղակեսցեն եւ աւրհնեսցեն: Տունք. ժզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: