Ալէլուիա. Անգեայ եւ Զաքարիայ. ՃԽԷ:
1․ Գովեա Երուսաղէմ զՏէր: Եւ աւրհնեա զԱստուած քո Սիովն:
2․ Զի զաւրացոյց զնիգս դրանց քոց, եւ աւրհնեաց զորդիս քո ի քեզ:
3․ Որ եդ զսահմանս քո ի խաղաղութիւն պարարտութեամբ ցորենոյ լցոյց զքեզ:
4․ Որ առաքէ զբան իւր յերկիր, վաղվաղ ընթանան պատգամք նորա:
5․ Դնէ զձիւն որպէս զասր, եւ զմէգ որպէս փոշի ցանեաց:
6․ Արկանէ զսառն որպէս պատառս, առաջի ցրտոյ նորա ո կարէ կալ:
7․ Առաքէ զբան իւր եւ հալէ զնոսա, հնչեսցեն հողմք եւ գնասցեն ջուրք:
8․ Ո պատմէ զբան իւր Յակովբայ, զարդարութիւն եւ զիրաւունս Իսրայէլի:
9․ Ոչ այսպէս արար ամենայն ազգաց Տէր, եւ զդատաստանս իւր ոչ յայտնեաց նոցա: Տունք. ժ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: