1. Ի կատարած ընդ աւրհութիւնս վասն ութերորդաց: Սաղմոս ի Դաւիթ. Զ:
2. Տէր` մի սրտմտութեամբ քով յանդիմաներ զիս, եւ մի բարկութեամբ քով խրատեր զիս:
3. Ողորմեա ինձ Տէր զի հիւանդ եմ ես. բժշկեա զանձն իմ, զի խռովեցան ոսկերք իմ:
4. Անձն իմ յոյժ խռովեցաւ, եւ դու տէր` մինչչեւ յե՞րբ:
5. Դարձ Տէր եւ փրկեա զանձն իմ. կեցո զիս Տէր ըստ ողորմութեան քում:
6. Զի ոչ ոք է որ ի մահու յիշէ զքեզ, կամ ի դժոխս որ խոստովան առնի առ քեզ:
7. Վաստակեցի ես ի հեծութեան իմում, լուացի զամենայն գիշեր զմահիճս իմ. եւ արտասուաւք իմովք զանկողինս իմ թացի:
8. Խռովեցաւ ի սրտմտութենէ ակն իմ. մաշեցայ ես ի վերայ ամենայն թշնամեաց իմոց:
9. Ի բաց կացէք յինէն ամենեքեան, ոյք գործէք զանաւրէնութիւն:
10. Լուաւ Տէր ձայնի լալոյ իմոյ, լուաւ Տէր աղաւթից իմոց. եւ Տէր զխնդրուածս իմ ընկալաւ:
11. Ամաչեսցեն եւ խռովեսցին յոյժ ամենայն թշնամիք իմ. դարձցին յետս եւ ամաչեսցեն յոյժ վաղվաղակի եւ խռովեսցին: Տունք. ժ: Գոբղայս. լ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: