Սաղմոս յԱսափ. ՀԸ:
1. Աստուած մտին հեթանոսք ի ժառանգութիւն քո. պղծեցին զտաճար սուրբ քո: Արարին զԵրուսաղէմ որպէս հիղս մրգապահաց.
2. արկին զդիակունս ծառայից քոց գէշ թռչնոց երկնից, եւ զմարմինս սրբոց քոց գազանաց երկրի:
3. Հեղին զարիւնս նոցա որպէս ջուր շուրջ զԵրուսաղէմաւ, եւ ոչ ոք էր որ թաղէր զնոսա:
4. Եղաք մեք նախատինք դրացեաց մերոց. ծաղր եւ այպն կատականաց այնոցիկ որ շուրջ էին զմեւք:
5. Մինչչեւ յե՞րբ Տէր բարկանաս դու ի սպառ, բորբոքեսցի որպէս հուր նախանձ քո:
6. Հեղ զբարկութիւն քո ի վերայ ազգաց որ զքեզ ոչ ճանաչիցեն, ի վերայ թագաւորաց որ զանուն քո ոչ կարդացին.
7. զի կերան զՅակովբ եւ զտեղի նորա աւերեցին:
8. Մի յիշեր զմեղս մեր զառաջինս, վաղվաղ եկեսցէ առ մեզ ողորմութիւն քո զի աղքատացաք յոյժ:
9. Աւգնեա մեզ Աստուած փրկիչ մեր, վասն փառաց անուան քոյ: Տէր փրկեա զմեզ եւ քաւեա զմեղս մեր վասն անուան քոյ:
10. Մի երբէք ասասցեն ի հեթանոսս, թէ ուր է Աստուած նոցա: Այլ յայտնի ինչ լիցի ի վերայ հեթանոսաց առաջի աչաց մերոց, առ ի խնդրել զվրէժ արեանց ծառայից քոց որ հեղաւ:
11. Մտցէ առաջի քո հեծութիւն կապելոց. ըստ մեծութեան բազկի քո շահեա դու զորդիս սպանելոց:
12. Հատո դրացեաց մերոց եւթնպատիկ ի ծոցն նոցա, նախատինս զոր նախատեցին զքեզ Տէր:
13. Մեք ժողովուրդք եւ խաշն արաւտի քոյ խոստովան եղիցուք առ քեզ յաւիտեան, ազգէ յազգ պատմեսցուք զաւրհութիւնս քո: Տունք. ժդ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: