Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 82

   
1. Աւրհնութիւն. Սաղմոս յԱսափ. ՁԲ:

2. Աստուած ո՞ քեզ նմանիցէ. մի լռեր եւ մի դադարեր Աստուած:

3. Զի ահա թշնամիք քո գոչեցին, եւ ատելիք քո համբարձին զգլուխս իւրեանց:

4. Ի վերայ ժողովրդեան քո խորամանկեցին զգիտութիւն, խորհեցան ի վերայ սրբոց քոց եւ ասացին:

5. Եկայք սատակեսցուք զնոսա յազգաց, եւ մի յիշեսցի անուն Իսրայէլի եւ եւս:

6. Խորհեցան միաբանութեամբ ի միասին, վասն քո ուխտ արարին:

7. Բանակք եդովմայեցւոց եւ իսմայելացիք, մովաբ եւ հագարացիք:

8. Գեբաղ` Ամովն` Ամաղէկ, եւ այլազգիքն ամենայն բնակչաւքն հանդերձ ծուրաւ:

9. Նա` եւ Ասուր եկեալ էր ընդ նոսա. ամենեքեան սոքա զաւրավիգն էին որդւոցն Ղովտայ:

10. Արա զնոսա որպէս Մադիամ, որպէս զՍիսարա, որպէս զՅաբին ի ծործորսն կիսովնի:

11. Սատակեցան նոքա յականս Դովրայ, եւ եղեն որպէս զաղբ երկրի:

12. Արա զիշխանս նոցա որպէս Զորէբն, Զէբն, զզէբէէ, եւ զսաղմանա եւ զամենայն իշխանս նոցա:

13. Ոյք ասացին` ժառանգեսցուք ի մեզ զսրբութիւն Աստուծոյ:

14. Աստուած իմ արա զնոսա որպէս զանիւ, որպէս զեղէգն առաջի հողմոյ:

15. Որպէս հուր զի այրէ զանտառ, որպէս բոց զի կիզու զլերինս:

16. Այսպէս հալածեսցես զնոսա մրրկաւ քով, եւ բարկութեամբ քով խռովեցուսցես զնոսա:

17. Լից զերեսս նոցա անարգանաւք, եւ խնդրեսցեն զանուն քո Տէր:

18. Ամաչեսցեն եւ խռովեսցին յաւիտեանս յաւիտենից, եւ ամաւթալից կորիցեն:

19. Ծանիցեն զի անուն քո Տէր է, եւ դու միայն բարձրեալ ես ի վերայ ամենայն երկրի: Տունք. ժը: