Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 141

   
1․ Իմաստութիւն ի Դաւիթ. Աղաւթք, ի ժամանակի զի էր նա յայրի անդ. ՃԽԱ:

2․ Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, ձայնիւ իմով զՏէր աղաչեցի:

3․Սփռեմ առաջի Տեառն զաղաւթս իմ, եւ զնեղութիւնս իմ առաջի նորա պատմեցից:

4․ Ի նուաղել յինէն հոգւոյ իմոյ, դու Տէր ծանեար զշաւիղս իմ, ի ճանապարհ յոր եւ գնայի թաքուցաւ ինձ որոգայթ:

5․ Հայէի յաջմէ եւ տեսանէի, եւ ոչ ոք էր որ ճանաչէր զիս. կորեաւ յինէն փախուստ իմ, եւ ոչ ոք էր որ խնդրէր զանձն իմ:

6․ Աղաղակեցի առ քեզ Տէր եւ ասացի, դու ես յոյս եւ բաժին իմ յերկիր կենդանեաց:

7․ Նայեա Տէր յաղաւթս իմ զի ես խոնարհ եղէ յոյժ. ապրեցո զիս ի հալածչաց իմոց զի հզաւր եղեն քան զիս:

8․ Տէր հան ի բանտէ զանձն իմ, գոհանամ զանուանէ քումմէ: Ինձ սպասեն արդարք քո մինչչեւ հատուսցես ինձ: Տունք. ը: Գոբղայս. ծգ: