Ալէլուիա. Անգեայ եւ Զաքարիայ. ՃԽԹ:
1. Աւրհնեցէք զՏէր յաւրհնութիւն նոր, աւրհնութիւն նմա յեկեղեցիս սրբոց:
2. Ուրախ եղեւ Իսրայէլ յարարիչ իւր, որդիք Սիովնի ցնծասցեն ի թագաւորն իւրեանց:
3. Աւրհնեսցեն զանուն նորա աւրհնութեամբ, սաղմոսիւք եւ աւրհնութեամբ սաղմոս ասասցեն նմա:
4. Հաճի Տէր ընդ ժողովուրդս իւր սուրբ, եւ բարձր առնէ զհեզս ի փրկութեան:
5. Պարծեսցին սուրբքն փառաւք, եւ ցնծասցեն ի հանգիստ իւրեանց,
6. եւ բարձր արասցեն զԱստուած բերանովք իւրեանց: Սուրք երկսայրիք են ի ձեռս նոցա,
7. առնուլ հատուցումն ի հեթանոսաց, յանդիմանութիւն ամենայն ժողովրդոց:
8. Կապել զթագաւորս նոցա կապանաւք, զզաւրաւորս նոցա ձեռակապաւ երկաթեաւ:
9. Առնել ի նոսա զդատաստանն գրեալ. փառք այս են յամենայն սրբոց նորա: Տունք. ը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: