Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 120

Աւրհնութիւնք Աշտիճանաց. ՃԻ:

   

1․ Համբարձի զաչս իմ ի լերինս, ուստի եկեսցէ ինձ աւգնութիւն:

2․ Աւգնութիւն ինձ ի Տեառնէ եկեսցէ, որ արար զերկինս եւ զերկիր:

3․ Մի տար սասանութեան զոտն քո, եւ մի ննջեսցէ պահապան քո:

4․ Որպէս ոչ ննջէ եւ ոչ ի քուն երթայ պահապան Իսրայէլի:

5․ Տէր պահեսցէ զքեզ, եւ Տէր ընկալցի աջով ձեռամբ իւրով:

6․ Արեգակն ի տուէ քեզ մի մեղիցէ, եւ մի լուսին ի գիշերի:

7․ Տէր պահեսցէ զքեզ յամենայն չարէ, պահեսցէ Տէր զանձն քո:

8․ Տէր պահեսցէ զմուտ եւ զել քո` յայսմ հետէ մինչչեւ յաւիտեան: Տունք. ը: