Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 31

 
1. Երանի ում թողութիւն եղեւ մեղաց, եւ ծածկեցան ամենայն յանցանք նորա:

2. Երանի առն որում ոչ համարեսցի Տէր զմեղս նորա, եւ ոչ գոյ նենգութիւն ի բերան նորա:

3. Լռեցի ես եւ մաշեցան ամենայն ոսկերք իմ, առ աղաղակել ինձ առ Տէր զաւրհանապազ

4. ի տուէ եւ ի գիշերի: Ծանրեաց ձեռն քո ի վերայ իմ, դարձայ ի թշուառութիւն, զի հարան յիս փուշք: Հանգիստ:

5. Զմեղս իմ ցուցից քեզ, եւ զանաւրէնութիւնս իմ ոչ ծածկեցից ի քէն: Ասացի թէ պատմեցից ինձէն զմեղս իմ, եւ դու թողցես զամենայն ամպարշտութիւնս մեղաց իմոց: Հանգիստ:

6. Վասն այսորիկ յաղաւթս կացցեն առ քեզ ամենայն սուրբք, ի ժամ ընդունելի: Բայց միայն ի ջուրցն հեղեղաց բազմաց, որ առ նոսա ինչ ոչ մերձեսցի:

7. Դու ես ապաւէն իմ ի նեղութենէ յայսմանէ, որ շուրջ եղեւ զինեւ: Ցնծութիւն իմ փրկեա զիս յայնցանէ` որ պաշարեցին զիս:

8. Իմաստուն արարից զքեզ եւ խելամուտ ի ճանապարհ յոր եւ գնասցես, եւ հաստատեցից ի վերայ քո զաչս իմ:

9. Մի լինիք որպէս զձիս եւ զջորիս զի ոչ գոյ ի նոսա իմաստութիւն. ի սանձս եւ ի դանդանաւանդս ճմլեսցես զկզակս նոցա որ առ քեզ ինչ ոչ մերձենան:

10. Բազում տանջանք են մեղաւորաց, բայց ոյք յուսան ի Տէր` ողորմութիւն Տեառն շուրջ եղիցի զնոքաւք:

11. Ուրախ եղերուք եւ ցնծացէք արդարք ի Տէր, պարծեցարուք ամենեքեան ոյք ուղիղ էք սրտիւք: Տունք. ժգ: Գոբղայս. խբ: