1. ՙՕրհնութիւն Սաղմոսաց ՚ի Դաւիթ. Ճէ՞:
2. Պատրա՛ստ է սիրտ իմ Աստուած, պատրաստ է սիրտ իմ օրհնել և սաղմոս ասել քեզ փառօք իմովք:
3. Զարթի՛ք փառք իմ զարթի՛ք սաղմոսի՛ւք և օրհնութեամբ, և ես զարթեայց առաւօտու”:
4. Խոստովան եղէց քեզ ի ժողովուրդս Տէր, և սաղմոս ասացից քեզ յազինս։
5. Մեծ եղև մինչև յերկինս ողորմութիւն քո, մինչև յամպս է ճշմարտութիւն քո:
6. Բարձ լեր մինչև յերկինս Աստուած, յամենայն երկրի են փառք քո՞:
7. Որպէս փրկեցան սիրելիք քո, կեցո՛ աջով քով և լո՛ւր մեզ։
8. Աստուած խօսեցաւ ՚ի սրբութենէ իւրմէ, բարձր եղէց բաժանեցայց զՍիւքէմ և զհովիտսն Յարկաց չափեցից`:
9. Ի՛մ է Գաղաադ և իմ է Մանասէ, Եփրեմ հզօրիչ գլխոյ իմոյ։
10. Յուդա թագաւոր իմ, և Մովաբ աւազան յուսոյ իմոյ։ ՅԵդովմէ ուղղեցից զգնացս իմ, և ինձ այլազգիք հնազանդ եղեն:
11. Ո տարցէ զիս ՚ի քաղաք ամուր, կամ ո՛ առաջնորդեսցէ ինձ մինչև յԵդովմէ :
12. Թէ ո՛չ դու Աստուած որ մերժեցեր զմեզ, և ո՛չ ելեր Աստուած ընդ զօրս մեր :
13. Տո՛ւր մեզ օգնութիւն ՚ի նեղութեան, զի սուտ է փրկութիւն մարդոյ։ 1“Աստուծով արասցուք զօրութիւն, և նա յամօթ արասցէ զթշնամիս մեր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: