Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 97

 
Սաղմոս ՚ի Դաւիթ օրհնութեան. ՂԷ:
1․ Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար։ Փրկեաց զնա աջ իւր, և բազուկ սուրբ իւր":
2. Եցոյց Տէր զփրկութիւն իւր, առաջի ազգաց յայտնեաց զարդարութիւն իւր:
3. Յիշեաց ողորմութեամբ իւրով զՅակովբ, ճշմարտութեամբ իւրով զտունն Իսրայէլի. և տեսին ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ
մերոյ:
4. “Աղաղակեցէք առ Տէր ամենայն երկիր, օրհնեցէք ցնծացէք և սաղմոս ասացէք։
5. Սաղմոս ասացէք Աստուծոյ մերում օրհնութեամբ, օրհնութեամբ և ՛ի ձայն սաղմոսաց։
6. 'Ի ձայն օրհնութեան կռածոյ փողոյ. օրհնութեամբ ցնծութեամբ և ՛ի ձայն եղջեր փողոյ․ և աղաղակեցէ ք առաջի թագաւորին Տեառն։
7. Խռովեսցի ծով լրիւ իւրով, տիեզերք և ամենայն բնակիչք նորա.
8. և գետք ծափս հարցեն ՛ի միասին ձեռամբ:
9. Լերինք ցնծասցեն առաջի Տեառն, զի գայ և հասեալ է Տէր ՛ի դատել զերկիր։ Դատի զաշխարհս արդարութեամբ, և զժողովուրդս իւր ուղղութեամբ”: Տունք Ժ։ Գոբղայս ԼԳ.