Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 24

   
1․ Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. ԻԴ:
Առ քեզ Տէր համբարձի զանձն իմ.

2․ Աստուած իմ ի քեզ յուսացայ` մի ամաչեցից,

3․ եւ մի ծիծաղեսցին զինեւ թշնամիք իմ: Ամենեքեան որ համբերեն քեզ մի ամաչեսցեն,

4․ այլ ամաչեսցեն անաւրէնք յունայնութեան իւրեանց: Զճանապահս քո Տէր ցոյց ինձ, եւ զշաւիղս քո ուսո ինձ:

5․ Առաջնորդեա ինձ ի ճշմարտութեան քում եւ ուսո զիս, զի դու ես Աստուած փրկիչ իմ. եւ ես քեզ համբերի զաւրհանապազ:

6․ Յիշեա Տէր` զգթութիւնս քո եւ զողորմութիւնս որ ենն յաւիտենից:

7․ Զմեղս մանկութեան իմոյ եւ զանգիտութեան իմոյ մի յիշեր. այլ յիշեա զիս Տէր ըստ ողորմութեան քում` վասն քաղցրութեան քոյ,

8․ զի քաղցր եւ ուղիղ ես Տէր: Վասն այսորիկ աւրէնսգէտ առնես զմեղաւորս ի ճանապարհի,

9․ առաջնորդես հեզոց ի դատաստանի. ուսուցանես հեզոց զճանապահս քո:

10․ Ամենայն ճանապարհք Տեառն ողորմութեամբ եւ ճշմարտութեամբ են այնոցիկ, որ խնդրեն զուխտ եւ զվկայութիւն նորա:

11․ Վասն անուան քո Տէր քաւեա զմեղս իմ զի բազում եղեն.

12․ ով է մարդ որ երկնչի ի Տեառնէ, աւրէնսգէտ առնէ զնա ի ճանապարհ յոր եւ հաճեցաւ:

13․ Անձն նորա ի բարութեան հանգիցէ, եւ զաւակ նորա ժառանգեսցէ զերկիր:

14․ Զաւրութիւն է Տէր երկիւղածաց իւրոց, եւ զկտակարանս իւր ուսուցանէ նոցա:

15․ Աչք իմ յամենայն ժամ առ Տէր. եւ նա հանէ յորոգայթէ զոտս իմ:

16․ Նայեա առ իս եւ ողորմեա ինձ, զի միամաւր եւ աղքատ եմ ես:

17․ Նեղութիւնք սրտի իմոյ բազում եղեն յոյժ, եւ ի վշտաց իմոց հան զիս:

18․ Տես զխոնարհութիւն իմ եւ զվաստակ իմ, եւ թող ինձ զամենայն մեղս իմ:

19․ Տես զթշնամիս իմ զի բազում եղեն, ատելութիւն զոր ի նանիր ատեցին զիս:

20․ Պահեա զանձն իմ եւ փրկեա զիս, եւ մի յամաւթ եղէց զի յուսացայ ի քեզ:

21․ Անբիծք եւ ուղիղք կցորդ եղեն ինձ, եւ ես քեզ համբերի.

22․ փրկեա Աստուած զԻսրայէլ յամենայն նեղութեանց նորա: Տունք. ժը: