Սաղմոս ի Դաւիթ, ի ժամանակի զի հալածեաց զնա Աբիսողոմ որդի նորա. ՃԽԲ:
1․ Տէր լուր աղաւթից իմոց, ունկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ քով: Լուր արդարութեամբ քով,
2․ եւ մի մտաներ ոսոխ ընդ ծառայի քոյ, զի ոչ արդարանայ առաջի քո ամենայն մսեղի:
3․ Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ.
4․ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից: Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
5․ Յիշեցի զաւուրսն զառաջինս, խաւսեցայ յամենայն ի գործս քո. յարարածս ձեռաց քոց խորհեցայ,
6․ եւ համբարձի առ քեզ զձեռս իմ: Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ քեզ.
7․ վաղվաղակի լուր ինձ Տէր զի նուաղեաց յինէն հոգի իմ: Մի դարձուցաներ զերեսս քո յինէն, նմանիցեմ այնոցիկ ոյք իջանեն ի գուբ:
8․ Լսելի արա ինձ առաւաւտուց զողորմութիւնս քո, զի ես ի քեզ Տէր յուսացայ: Ցոյց ինձ ճանապարհ յոր գնացից, զի առ քեզ Տէր համբարձի զանձն իմ:
9․ Փրկեա զիս ի թշնամեաց իմոց Տէր, զի զքեզ ապաւէն ինձ արարի: Ուսո ինձ առնել զկամս քո, զի դու ես Աստուած իմ:
10․ Հոգի քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ: Վասն անուան քո Տէր կեցուսցես զիս արդարութեամբ քով,
11․ հանցես ի նեղութենէ զանձն իմ: Ողորմութեամբ քով սատակեսցես զթշնամիս իմ.
12․ կորուսցես զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ քո եմ: Տունք ժգ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: