1․ Աղաւթք ուրկի. իբրեւ ձանձրասցի` առաջի Տեառն սփռեսցէ զխնդրուածս իւր. ՃԱ:
2․Տէր լուր աղաւթից իմոց աղաղակ իմ առ քեզ եկեսցէ,
3․ մի դարձուցաներ զերեսս քո յինէն: Յաւուր նեղութեան իմոյ խոնարհեցո առ իս զունկն քո. յորում աւուր կարդամ առ քեզ վաղվաղակի լուր ինձ:
4․ Սպառեցան որպէս ծուխ աւուրք իմ, եւ ոսկերք իմ որպէս խռիւ չորացան:
5․ Հարաւ որպէս խոտ եւ ցամաքեաց սիրտ իմ, մոռացայ ուտել զհաց իմ
6․ ի ձայնէ հեծութեան իմոյ: Կցեցաւ ոսկր իմ ի մարմին իմ.
7․ նմանեցի ես հաւալսան յանապատի: Եղէ ես որպէս բու յաւերակի,
8․ տքնեցայ եւ եղէ ես որպէս ճնճղուկ միայն ի տանիս:
9․ Նախատեցին զիս թշնամիք իմ զաւրհանապազ, եւ գովիչք իմ ինեւ երդնուին:
10․ Զմոխիր որպէս հաց կերայ, եւ զըմպելի իմ արտասուաւք խառնեցի:
11․ Յերեսաց բարկութեան սրտմտութեան քո, զի դու բարձրացուցեր եւ խոնարհեցուցեր զիս:
12․ Աւուրք իմ որպէս հովանի անցին, եւ ես որպէս խոտ ցամաքեցայ:
13․ Դու Տէր յաւիտեան կաս, եւ յիշատակ քո ազգէ մինչչեւ յազգ:
14․ Դու յարուցեալ գթասցիս ի վերայ Սիոնի, ժամանակ գթալոյ նորա հասեալ է ժամ:
15․ Հաճեցան ծառայք քո ընդ քարինս նորա, եւ ի հողս նորա գթասցին:
16․ Երկիցեն հեթանոսք յանուանէ քումմէ. եւ ամենայն թագաւորք երկրի ի փառաց քոց:
17․ Շինէ Տէր զՍիոն, եւ երեւեսցի փառաւք իւրովք ի նմա:
18․ Հայեցաւ նա յաղաւթս խոնարհաց, եւ ոչ արհամարհեաց զխնդրուածս նոցա:
19․ Գրեսցի այս յազգ յայլ, ժողովուրդ զոր ստացեալ է աւրհնեսցէ զՏէր:
20․ Հայեցաւ նա ի բարձանց ի սրբութենէ իւրմէ. Տէր յերկնից յերկիր հայեցաւ:
21․ Լսել զհեծութիւն կապելոց, եւ արձակել զորդիս մահապարտաց:
22․ Պատմել ի Սիոն զանուն Տեառն, եւ զաւրհնութիւնս նորա յԵրուսաղէմ:
23․ Ժողովել ժողովրդոց ի միասին, եւ թագաւորաց ծառայել Տեառն:
24․ Պատասխանի ետ նմա ի ճանապարհի զաւրութեան իւրոյ. զնուազութիւն աւուրց իմոց ասա ինձ
25․ եւ մի հաներ զիս ի կէս աւուրց իմոց. զի ազգէ յազգ են ամք քո:
26․ Իսկզբանէ Տէր զհիմունս երկրի հաստատեցեր, եւ գործք ձեռաց քոց երկինք են:
27․ Նոքա անցանեն, եւ դու կաս եւ մնաս յաւիտեան: Ամենեքեան որպէս ձորձս մաշեսցին. որպէս վերարկուս փոխեսցես զնոսա եւ փոխեսցին:
28․ Բայց դու նոյն իսկ ես եւ ամք քո ոչ անցանեն.
29․ որդիք ծառայից քոց բնակեսցեն ի նմա, եւ զաւակի նոցա յաւիտեան աջողեսցի: Տունք. իզ: Սաղմոս ի Դաւիթ. ՃԲ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: