Սաղմոս աւրհնութեան. որդւոցն Կորխայ. ՁԶ:
1. Հիմունք նորա ի լեառն ի սուրբ նորա.
2. սիրէ Տէր զդրունս Սիովնի քան զամենայն յարկսն Յակոբայ:
3. Փառաւորեալն խաւսեցաւ վասն քո, ահաւադիկ քաղաքդ Աստուծոյ:
4. Յիշեցի զրահաբ եւ զԲաբելովն ոյք ճանաչեն զիս. ահա այլազգիք եւ ծուր եւ ժողովուրդք հնդկաց` սոքա եղեն անդ:
5. Սիովնի ասի մայր, եւ մարդ ծնաւ ի նմա, եւ ինքն հիմունս արկ նմա բարձրեալն:
6. Տէր պատմեսցէ գրովք ժողովրդեան, իշխանացս այսոցիկ որ եղեն անդ:
7. Որպէս զի ուրախ լիցին ի քեզ ամենեքեան. որոց բնակութիւն իւրեանց ի քէն է: Տունք. զ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: