Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 22

   
1. Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. ԻԲ:
Տէր հովուեսցէ զիս, եւ ինձ ինչ ոչ պակասեսցէ:

2. Ի վայրի դալարւոջ անդ բնակեցոյց զիս, եւ առ ջուրս հանգստեան սնոյց զիս:

3․ Դարձոյց զանձն իմ առ իս, առաջնորդեաց ինձ ի ճանապարհս արդարութեան վասն անուան իւրոյ:

4․ Թէպէտ եւ գնացից ես ի մէջ ստուերաց մահու, ոչ երկեայց ի չարէ զի դու Տէր ընդ իս ես: Ցուպ քո եւ գաւազան, նոքա մխիթարեսցեն զիս:

5․ Պատրաստ արարեր առաջի իմ սեղան, ակն յանդիման նեղչաց իմոց: Աւծեր իւղով զգլուխ իմ, բաժակ քո որպէս անապակ արբեցոյց զիս:

6․ Ողորմութիւն քո Տէր զհետ իմ եկեսցէ զամենայն աւուրս կենաց իմոց, բնակել ինձ ի տան Տեառն ընդ երկայն աւուրս: Տունք. ը: