ՏԷՐՆ ԻՄ ՀՈՎԻՒՆ Է
1․ Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2․ Տէրն իմ հովիւն է, եւ ինձ ոչինչ չի պակասի:
3․ Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց եւ հանդարտ ջրերի մօտ ինձ սնուցեց:
4․ Նա կենդանացրեց ինձ, յանուն իր անուան առաջնորդեց ինձ արդարութեան ճանապարհներով:
5․ Եթէ նոյնիսկ անցնեմ մահուան ստուերների միջով, չեմ վախենայ չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գաւազանն ինձ կը մխիթարեն:
6․ Իմ առջեւ սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց: Գլուխս իւղով օծեցիր, եւ քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պէս
7․ Ողորմութիւնը քո, Տէ՛ր, պիտի հետեւի ինձ կեանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակուեմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: